ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Որոշվեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի հաղթողները

Որոշվեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի հաղթողները
12.02.2015 | 15:09

Փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում ընտրվել են այն ՀԿ-ները, որոնց կհատկացվի դրամաշնորհ։

Հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցութային հայտերն ու ծրագրերը, որոշում է կայացրել ծրագիր իրականացնելու նպատակով ստորև ներկայացված հասարակական կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր.

«Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգ
1. «Արեալ» մշակութային ՀԿ
2. «Նոյեմբերյանի երիտասարդ քրիստոնյա կանանց ասոցիացիա» ՀԿ
3. «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ
4. «ԱՐԳԻՍԴԻ» հայրենասիրական ՀԿ
5. «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ
6. «Համահայկական «Ժայռ»» երիտասարդական ՀԿ
7. «Արաքս կենտրոն» բարեգործական ՀԿ

«Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգ
1. «Ոստայն Հայոց» կրթամշակութային ՀԿ
2. «Հաղարծին» երիտասարդական ՀԿ
3. «Երիտասարդական հանրապետություն» սոցիալական ՀԿ

«Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգ
1. «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ
2. «Հոգու պարտք» հայրենագիտական ՀԿ
3. «Հայաստանի գրողների միություն» ՀԿ
4. «Ճեպընթաց» մշակութային ՀԿ
5. «Հայրիկ Մուրադյան» մշակութային ՀԿ
6. «Ծիրանափող» մշակութային, երիտասարդական ՀԿ
7. «Զանգեզուրի երիտասարդական ասոցիացիա» ՀԿ

«Հայ ժողովրդի ինքնապաշտպանության հերոսկան էջեր. անցյալի դասերը և ապագայի մարտահրավերները» անվանակարգ
1. «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում» անվանակարգ
1. «Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ

«Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ» անվանակարգ
1. «Հայրենյաց հավատամք» երիտասարդական ՀԿ

«Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում» անվանակարգ
1. «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ

«Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն» անվանակարգ
1. «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ